|

Աղավնին ծրտել է Kings of Leon-ի բաս կիթառահարի բերանի մեջ. համերգը խափանվել է

Դիպուկահար» աղավնին ձախողել է ամերիկյան հանրաճանաչ ռոք խմբի, «Գրեմի» մրցանակի դափնեկիր Kings of Leon-ի համերգը:

New York Post պարբերականի փոխանցմամբ` ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ աղավնի ծրտել է է Kings of Leon-ի բաս կիթառահար Ջարեդ Ֆոլոուիլի բերանի մեջ, ինչի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ վաճառված տոմսերի գումարը վերադարձվել է հանդիսատեսին:

Kings of Leon-ի հարվածային երաժիշտ Նաթհան Ֆոլոուիլը համերգից հետո Twitter սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով երկրպագուներից:

Tert.am

Comments are closed