Հայազգի երաժիշտը Աղթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես գալու

Ստամբուլում ծնված հայտնի դաշնակահար Շահան Արծրունին Աղթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես գալու:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե հայազգի Շահան Արծրունին նախորդ ամիսներին Նյու Յորքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության հետ բանակցություններ է վարել` սեպտեմբերի 19-ին Վանում համերգով հանդես գալու համար:
Թուրքիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ խորհրդակցել է Վանի նահանգապետարանի եւ «Վանի 100-րդ տարի» համալսարանի հետ, որոնք նույնպես աջակցություն են հայտնել հիշյալ մտահղացմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն, միեւնույն ժամանակ, համերգի կազմակերպման հարցում համագործակցում է Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ի մոտենալուն զուգահեռ՝ Թուրքիան ավելացնում է իր կողմից այսպես ասած «ժեստերը» Հայաստանի նկատմամբ` օգտագործելով Աղթամարի խաղաքարտը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am