|

Սոնա Շահգելդյանը հաղթել է Յուրմալայի «Նոր ալիք» երգի մրցույթում

Յուրմալայում, «Նոր ալիք» մրցույթի լավագույն երիտասարդ երգչուհի է ճանաչվել Սոնա Շահգելդյանը: Երեք մրցութային օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 288 միավոր` միայն մեկ միավորով առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Շիրկոյից:

Երրորդ տեղը գրավել է էստոնացի Ուկու Սուվիստեն:

Հաղթանակից հետո Սոնա Շահգելդյանն ասել է, որ մրցանակային գումարի մի մասը տրամադրելու է փողոցային կենդանիների օգնությանը: Մրցույթի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Առաջին տեղին բաժին է հասնում 50 հազար, երկրորդին` 30 հազար, երրորդին` 20 հազար, հաղորդում է «Дни.ру»-ն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Comments are closed