Իգլեսիասն իր ողջ հմայքով. Իսպանացի սրտակերը մերկ վիճակում սահել է ջրադահուկներով

Իսպանացի երգիչ, հայտնի սրտակեր Էնրիկե Իգլեսիասը կատարել է իր խոստումը և Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի՝ 2010թ. առաջնությանը տարած հաղթանակի պատվին մերկ վիճակում սահել է ջրադահուկներով։ Այս մասին հայտնում է Дни.ru–ն։
Էնրիկեն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «եթե Իսպանիայի հավաքականը հաղթի, ես կհարբեմ և Ֆլորիդայում մերկ վիճակում ջրադահուկներով ջրի վրա կսահեմ»։
Երբ Իսպանիան նվաճեց աշխարհի գավաթը, երգչի երկրպագուները պահանջեցին, որպեսզի նա կատարի իր խոստումը և ներկայանա իր ողջ հմայքով։
Tert.am