|

Դաբովիչը իր երևանյան ֆոտոսեսիայից նոր լուսանկար է հրապարակել

Երևանի «Հատիսի» նախկին բասկետբոլիստուհի Միլիցա Դաբովիչը ձմռանը Երևանում մասնակցել էր տպավորիչ ֆոտոսեսիայի, որն իրականացրել էր Վիգեն Մնոյանը։ Դեռ հունվարին Միլիցան հայտարարել էր, որ Հայաստանում բավական հաջող ֆոտոսեսիա է ունեցել, ինչին հայ մարզասերների կծանոթանան ավելի ուշ։

Դաբովիչն աստիճանաբար հրապարակում է լուսանկարները սոցիալական կայքերում, որտեղ սերբ մարզուհին մեծ հեղինակություն է վայելում։

Հիշեցնենք, որ Դաբովիչը «Հատիս» տեղափոխվեց 2009 թ. նոյեմբերին և հաջողությամբ ելույթ ունեցավ Եվրագավաթի խաղարկությունում։

Comments are closed