Երկրագնդի ամենասեքսուալ 20 տղամարդիկ

Glamour ամսագիրը հրապարակել է 2010 թվականի 50 ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Մթնշաղ» վամպիրական սագայի աստղ Ռոբերտ Պատինսոնը:
Հետաքրքիր է, որ առաջին հնգյակում «Մթնշաղի» դերասաններն են: Երկրորդ տեղում Թեյլոր Լոթներն է: 4-րդ եւ 5-րդ տեղերը եւս «մթնշաղցի վամպիրներն» են` Քսավյեր Սամյուելը եւ Քելան Լաթսը:
Ամենասեքսուալ տղամարդկանց հիթ-շքերթի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իեն Սոմերհալդերը` «Վամպիրի օրագիրը» հեռուստասերիալում Դեյմոն Սալվատորեի դերակատարը:
Ջոնի Դեփը հայտնվել է 6-րդ տեղում, Դեվիդ Բեքհեմը 4-րդ տեղից իջել է 21-րդ տեղ, Բրեդ Փիթը 5-րդ իջել ու հանգրվանել է 33-րդ հորիզոնականում: Ջորջ Քլունին 35-րդն է, այնինչ 2009-ին 7-րդ հորիզոնականում էր: Իսկ Լեոնարդո Դի Կապրիոն, Կիանու Ռիվզը եւ Ջուդ Լոուն, որոնք նախորդ տարի բարձր գնահատականի էին արժանացել, այս տարի ընդհանրապես ցուցակում չեն հայտնվել:
Ստորեւ ներկայացնում ենք ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակի առաջին 20 հոգու անունները:
1. Ռոբերտ Պատինսոն
2. Թեյլոր Լոթներ
3. Իեն Սոմերհալդեր
4. Քսավյեր Սամյուել
5. Քելան Լաթս
6. Ջոնի Դեփ
7. Ջասթին Բիբեր
8. Ջերարդ Բաթլեր
9. Հայդեն Քրիստենեն
10. Չենինգ Թաթում
11. Օռլանդո Բլում
12. Չեյս Քրոուֆորդ
13. Քրիս Բրաուն
14. Ջասթին Թիմբերլեյք
15. Կրիշտիանու Ռոնալդու
16. Ռայան Հոսլինգ
17. Էդ Վեստվիք
18. Էշթոն Քաթչեր
19. Ջեյք Ջիլենհաալ
20. Բրեդլի Քուփեր