|

Հրապարակվել է բոլոր ժամանակների 20 ամենագեղեղիկ շիկահերների վարկանշային աղյուսակը

Մերիլին Մոնրոն ճանաչվել է բոլոր ժամանակների ամենակարկառուն շիկահերը։ Շիկահերների վարկանշային աղյուսակը կազմվել է One Poll պորտալում անցկացված հարցման արդյունքների հիման վրա։

Հարցումը ցույց է տվել, որ Մերիլին Մոնրոն այսօր էլ համարվում է լավագույնը։ Նա շրջանցել է ժամանակակից շիկահեր գեղեցկուհիներին և զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Վարկանշային աղյուսակի 2–րդ հորիզոնականը զբաղեցրել է դերասանուհի և Մոնակոյի դքսուհի Գրեյս Քելլին, 3–րդ տեղում է ֆրանսիացի աստղ Բրիջիտ Բարդոն, իսկ 4–րդ տեղում՝ Սկարլետ Յոհանսոնը։

20 սուպեր շիկահերների վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև Մադոննան, Գվեն Ստեֆանին, Շառլիզ Տերոնը և Փերիս Հիլթոնը։

Tert.am

Comments are closed