Մեդվեդևը Գեորգի Դանելիային 2-րդ կարգի շքանշան է տվել

Հանրահայտ ռեժիոր Գեորգի Դանելիան այսօր դառնում է 80 տարեկան։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Դանելիային շնորհել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ կարգի շքանշան «հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ներդրման ու բազմամյա ստեղծագործական գործունեության համար»։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։
Գեորգի Դանելիան ծնվել է 1930թ. օգոստոսի 25–ին Թբիլիսիում, մեծացել է Մոսկվայում։ 1960թ. էկրան է բարձրացել նրա դեբյուտային «Սերյոժա» ֆիլմը, սակայն մեծ հռչակ ռեժիսորին բերել է 1963թ. թողարկված «Ես քայլում եմ Մոսկվայով» կինոկատակերգությունը, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարում էր երիտասարդ Նիկիտա Միխալկովը։
Նա այնպիսի հայտնի ֆիլմերի ռեժիսոր է, ինպիսիք են «Աֆոնյան», «Միմինոն», «Կին դզա դզան», «Նաստյան», «Աշնանային մարաթոնը» և այլն։
2000թ. Դանելիան երկար ընդմիջումից հետո նկարահանել է «Ֆորտունա» ֆիլմը և սկսել «Կին դզա դզա» ֆիլմի հիման վրա անիմացիոն կինոնկարի աշխատանքները։
Ենթադրվում է, որ մուլտֆիլմը էկրաններին կհայտնվի 2011թ. ամռանը։
Tert.am