Վլադիմիր Մսրյանի հոգեհանգիստը կկայանա այսօր, իսկ հուղարկավորությունը` օգոստոսի 27-ին

Այսօր` օգոստոսի 26-ին, երեկոյան ժամը 18.00-ից` Արզումանյան 16/2, բն.6 հասցեում տեղի կունենա հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ Վլադիմիր Մսրյանի հոգեհանգստի արարողությունը: Նա մահացել էր օգոստոսի 24-ին` արյան քաղցկեղից:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Անվանի դերասանի թաղման արարողությունը տեղի է ունենալու վաղը` օգոստոսի 27-ին` ժամը 12.00-14.00-ը` Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հայտնի դերասանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում: