Վոդյանովան ամուսնալուծվում է լորդ Պորտմանից
Վերջերս ռուս սուպերմոդել Նատալյա Վոդիանովան, որն ամուսնական կապի մեջ է լորդ Ջասթին Պորտմանի հետ, միայնակ է մասնակցում էլիտար միջոցառումներին և ավելի շատ ժամանակ է անցկացնում Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Korrespondent–ը։
Ըստ աղբյուրի՝ մեկ ամիս առաջ շշուկներ էին տարածվել այն մասին, որ Վոդիանովան արդեն փաստաբան է վարձել ապահարզանի գործընթացի համար, որը պետք է ավարտվի հոկտեմբերին։
Ռուսական մամուլում տեղեկություններ կան, որ ռուս սուպերմոդելը սիրավեպ ունի Անդրեյ անունով ինչ–որ հայտնի պրոդյուսերի հետ։ Նրա բոլոր հարազատները գիտեն այդ սիրավեպի մասին, սակայն իրավունք չունեն խոսել այդ մասին, քանի որ Պորտմանի հետ ամուսնական պայամանագրի համաձայն, եթե կինը դավաճանի ամուսնուն, ապա երեխաները կապրեն լորդի և իր ընտանիքի հետ։
Tert.am