|

Արքայադուստր Դիանայի վարտիքով նկարները հեղեղել են Չինաստանը

Ներքնազգեստ արտադրող չինական ընկերությունը մեղադրվում է «Արքայադուստր Դիանայի հիշատակը շահագործելու» համար։
Jealousy International ընկերությունը Չինաստանով մեկ մեծ պոստերներ է կախել, որոնց վրա պատկերված է արքայադուստր Դիանան՝ միայն ներքնազգեստ հագած, որը, չգիտես ինչու, փոքրիկ երեխայի համար թավջութակ է նվագում։

Նկարի մակագրությունն ասում է. «Զգացեք բրիտանական թագավորական ընտանիքի ռոմանտիկությունը. Դիանայի վարտիքը»։

Հիշեցնենք, որ Լեդի Դին մահացել է 1997թ. օգոստոսի 31–ին՝ ավտոճանապարհային պատահարի հետևանքով։

Ի դեպ, բրիտանական օրենքը թույլ չի տալիս գովազդի նպատակով օգտագործել թագավորական ընտանիքին պատկանող անձանց իմիջը, սակայն, ցավոք, բրիտանական օրենքները չեն տարածվում Չինաստանի վրա։

Tert.am

Comments are closed