|

Հատիսը» Ռուսաստանում կմասնակցի բասկետբոլի միջազգային մրցաշարի

Հատիսը» հրավեր է ստացել մասնակցելու սեպտեմբերի 27-29-ը Ռուսաստանի Կուրսկ քաղաքում անցկացվելիք բասկետբոլի միջազգային ավանդական մրցաշարին։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցները կլինեն Կուրսկի «Դինամոն», Վոլոգդայի «Չեւակատան» եւ Ուկրաինայի «Դնեպրը»:

Այդ թիմերից լավ ծանոթ է «Չեւակատան», որի հետ «Հատիսը» երկու անգամ մրցել է Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկության խմբային մրցաշարում։ Երեւանում հաջողության հասավ «Հատիսը»՝ տանելով իր առաջին հաղթանակը եվրագավաթում, իսկ Ռուսաստանում առավելության հասավ «Չեւակատան»: Խոսելով մրցաշարի մասին՝ «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասաց հետևյալը. «Սեպտեմբերի 8-ից սկսում ենք նախապատրաստվել Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկությանը։ Կուրսկի մրցաշարը շատ լավ առիթ է, որ թիմը խաղային պրակտիկա ձեռք բերի, իսկ մարզչական շտաբը հստակ տեսնի, թե ինչ բացթողումներ կան։ Մրցակիցները բավական ուժեղ թիմեր են, ինչը կրկնակի օգտակար կլինի մեզ համար»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը`hatis.am:

Comments are closed