Սթիվեն Ուիլսոնը գիրք է գրել հայերի մասին
Այս շաբաթ լույս է տեսել Սթիվեն Ուիլսոնի «Անատոլիայի ուրվականները. Էպիկական ճամփորդություն դեպի ներում» (The Ghosts of Anatolia: An Epic Journey to Forgiveness) գիրքը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Անգլերեն գրված այս գիրքը պատմում է մեկ հայկական եւ երկու թուրքական ընտանիքների մասին, նրանց ողբերգության, հույսերի ու հաշտության մասին:
Նշենք, որ Սթիվեն Ուիլսոնն իր «Ձմեռը Քանդահարում» գրքի համար 2004-ին ներկայացվել է Բենջամին Ֆրանկլինի մրցանակի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am