
74 տարեկան հասակում մահացել է 20–րդ դարի խոշորագույն ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինան։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։ ՌԴ նախագահն ու վարչապետը ցավակցություն են հայտնել բանաստեղծուհու հարազատներին և ազգականներին՝ նրա մահվան կապակցությամբ։ Ախմադուլինան ծնվել է 1937 թ. ապրիլի 10–ին Մոսկվայում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ 1960թ. ավարտել է Մոսկվայի Ա. Մ. Գորկու անվան գրականագիտության ինստիտուտը։ [...]
Մշակույթ |

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում բնակվող հրեա դիվանագետ–ճանապարհորդ Ֆերիման Դաքետի Ադանայի կոտորածներին անդրադարձող մենագրության վերահրատրակման շնորհանդեսը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ «Երիտթուրքերը և ճշմրտությունն Ադանայի ողջակիզման մասին» գիրքը սկիզբ կհանդիսանա «Կիլիկյան մատենաշարի» ստեղծման համար։ Ըստ Դեմոյանի՝ մենագրությունը գրվել է 1909թ., այդ ժամանակահատվածում ճանապարհորդային նոթերի գրառումը շատ տարածված էր։ [...]
Մշակույթ |