ՄԱԿ–ի գրասենյակում բացվեց հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռարվեստի գործերի ցուցահանդեսը

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակում այսօր բացվեց «Փյունիկ» հաշմանդամների միության օժտված երեխաների և մեծահասակների ձեռարվեստի և արվեստի գործերի ցուցահանդեսը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, նմանատիպ ցուցահանդեսը կազմակերպվում է 3–րդ տարին անընդմեջ։ Ցուցահանդեսին իրենց աշխատանքները ներկայացրել են տարբեր տարիքային խմբերի մարդիկ։ Այսպես, ՄԱԿ–ի սրահում ներկայացված են ոչ միայն [...]
