«Աիդա» օպերայի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան, տեղեկացրեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: «Մեր բախտը բերել է իտալացի ռեժիսոր Մարիո Կորադիի կապակցությամբ, քանի որ նա շատ պրոֆեսիոնալ է աշխատում, և ողջ կոլեկտիվը հաճույքով մասնակցում է փորձերին», - ասաց Հովհաննիսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ: [...]
