Արթուր Աբրահամը պարտվեց. Աշխարհի չեմպիոն հռչակվեց Կարլ Ֆրոչը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը նվաճեց բրիտանացի Կարլ Ֆրոչը: Հելսինկիում կայացած մենամարտում նա պարտության մատնեց Արթուր Աբրահամին: 12 ռաունդների արդյունքում Ֆրոչը հաղթեց մեծ առավելությամբ` 119:109, 120:108, 120:108 հաշվով: Ֆրոչը վերադարձրեց տիտղոսը, որն այս տարվա ապրիլին տանուլ էր տվել Միքել Քեսլերին:
