Թուրքերը խախտել են հեռուստացուցադրման էթիկան (վիդեոհամեմատություն)

Թուրքիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության 85 կգ քաշային տղամարդկանց պայքարը հայ ծանրորդ Արա Խաչատրյանի համար ավարտվեց ձախ արմնկային հոդի ծանրագույն վնասվածքով: Ծանրամարտի համար կարելի է ասել ոչ այնքան բացառիկ իրավիճակ: Սակայն բացառիկ էր թուրքական պետական TRT հեռուստաընկերության հեռարձակման կազմակերպիչների ցուցաբերած հեռուստատեսային էթիկայի կոպիտ խախտումը` ամբողջ աշխարհին խոշոր պլանով ցուցադրելով, թե ինչպես է ցավից գալարվում հայ [...]
